211652_close_icon
views-count27180 դիտում article-date 21:21 27-05-2024

Ծեծկռտուք Երևանում՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցի մոտ․ կռվի մասնակիցները անչափահասներ են․ կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 22-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ Ամիրյան փողոցի 9 հասցեում գտնվող Եղիշե Չարենցի անվան դպրոցի մոտ երեխաների կողմից ծեծի ենթարկելու և որովայնի շրջանում հարված ստանալու հետևանքով շտապօգնության 02 խումբը «Պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Երևանի բնակիչ 15-ամյա Ա․ Ք․-ն է։

Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Ք․-ին ծեծի են ենթարկել Երևանի բնակիչներ 14-ամյա Հ․ Պ․-ն, 15-ամյա Ա․ Գ․-ն, 15-ամյա Վ․ Ս․-ն, 15-ամյա Պ․ Մ․-ն և 15-ամյա Մ․ Ե․-ն:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր