Փաշինյանն ավարտեց հանդիպումը Բաղանիսում և մեկնեց Ոսկեպար
Նիկոլ Փաշինյանն ավարտեց հանդիպումը Բաղանիսում և մեկնեց Ոսկեպար:
Ավտոշարասյունը մտավ Տավուշի սահմանամերձ այս գյուղ, որտեղ ևս բնակիչների հետ հանդիպում է ծրագրված:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ուժեղացված անվտանգությամբ մեկնել էր Բաղանիս։ Նա հանդիպում էր տեղի բնակիչների հետ, լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել հանդիպումը։
Հանդիպումը բնակիչների հետ տեղի է ունեցել Բաղանիսի դպրոցում։ Լրատվամիջոցների հաղորդմամբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները դպրոցի մուտքի մոտից հեռացրել են լրագրողներին, թեպետ գյուղացիները ցանկացել են, որ լրագրողները մնան։