211652_close_icon
views-count2748 դիտում article-date 10:19 06-05-2015

«Հայրենիքը սկսվում է սահմանից». բարեգործական համերգի հասույթով Բաղանիսում եւ Բարեկամավանում կարեւոր խնդիրներ կլուծվեն. ֆոտոշարք, տեսանյութ

[b]Ապրիլի 12-ին Մոսկվայի «Գոլդեն Փելես» համերգասրահում New Generation Pruduction կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել բարեգործական համերգ, որի հասույթը տրամադրվել է ՀՀ սահմանամերձ 2 գյուղերին: SHAMSHYAN.com-ի զրուցակիցը New Generation Pruduction-ի հիմնադիրներից Նաիրա Նիազյանն է: [/b] [b]-Նաիրա, հայտնի է, որ նման մեծ ծրագիր առաջին անգամ եք իրականացնում. մանրամասնեք, թե ինչ համերգ էր կազմակերպվել: [/b] -Բարեգործական համերգին մասնակցել են հայկական ու ռուսական էստրադաների հայտնի երաժիշտներ եւ երգիչներ, ինչպես նաեւ պարային համույթներ, այդ թվում՝ «Կարին» ավանդական երգի ու պարի խումբը: Ելույթ են ունեցել նաեւ օտարազգի կատարողներ, որոնք մեծ սիրով էին համաձայնել մասնակցելու: Թե որքան է կազմել համերգից ստացված հասույթը, չենք հրապարակում: [b]-Հայաստանի որ համայնքներն են ընդգրկվել ծրագրում եւ ի վերջո, ինչ արդյունք պետք է ակնկալել: [/b] -Համերգից ստացված հասույթը տրամադրվել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս եւ Բարեկամավան սահմանամերձ գյուղերին: Այդ համայնքների ղեկավարները մեզ ներկայացրել էին իրենց իսկ կազմած ծրագրերը, որոնցում նշել էին, թե ինչի կարիք ունեն գյուղերը: Ըստ այդ կարիքների էլ բաշխվել է գումարը: [b]-Բաղանիսի եւ Բարեկամավանի մասին [url=https://www.facebook.com/naira.niazyan.3/videos/599702170160891/?__mref=message_bubble]տեսանյութ[/url] եք պատրաստել, որին մասնակցել են նաեւ գյուղապետերը: Ինչ խնդիրների մասին են նրանք նշել: [/b] -Խոսքը Բաղանիսում գիշերային լուսավորության ամբողջական համակարգի անցկացման եւ Բարեկամավանի 2.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի խճապատման մասին է: Տեսանյութում մանրամասն ներկայացվում է ռազմավարական նշանակության այդ ծրագրերի իրականացման կարեւորությունը: Գումարն արդեն տրամադրվել է համայնքներին: Մենք ինքներս մասնակցել ենք անհրաժեշտ հումքի եւ սարքավորումների գնումներին, եւ աշխատանքներն արդեն սկսված են: [u]Հ. Գ. Օրեր անց կազմակերպիչները կայցելեն վերոնշյալ համայնքեր եւ կներկայացնեն կատարված աշխատանքների արդյունքները: Ի դեպ, New Generation Pruduction-ի հիմնադիրները ՌԴ-ում գործող «Երկրապահ կամավորականներ» միության անդամներ են: Նրանք տարբեր նախաձեռնություններով նպաստում են հայապահպանությանը եւ համայն հայությանը կոչ անում անգամ փոքրիկ ներդրումով նպաստել հայրենիքի զարգացմանը: [/u]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր