«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երիտասարդներն այսօր իրազեկման ակցիա կանեն
Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած երիտասարդները իրազեկման ակցիա են անելու։
Ժամը 17.30-ին երիտասարդները կսկսեն իրենց ակցիան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի այգուց։ Իսկ մայիսի 26-ին ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում կկայանա շարժման մեծ հանրահավաքը։
«Հաջորդ շաբաթ կունենանք տարբեր հանդիպումներ, կիրակի՝ մայիսի 26-ին, կլինի մեր կարևոր հանրահավաքը։ Ամսի 27-ին կմեկնարկեն մեր կոնկրետ նախաձեռնությունները»,- հայտարարել էր շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։