211652_close_icon
views-count3526 դիտում article-date 11:55 24-05-2024

Վերջին զանգը յուրաքանչյուրիդ ամենաջերմ ու հիշարժան օրերից մեկն է լինելու. հաջորդելու են նոր ու ավելի հետաքրքիր բնագավառներ. Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
«Սիրելի՛ շրջանավարտներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ դպրոցն ավարտելու՝ Վերջին զանգի առթիվ։

Վերջին զանգը յուրաքանչյուրիդ համար ամենաջերմ ու հիշարժան օրերից մեկն է լինելու։

Դպրոցին հաջորդելու են գալիս նոր ու ավելի հետաքրքիր բնագավառներ։ Ձեր առջև բացվում են նոր հորիզոններ, որոնք յուրացնելու և նվաճելու համար օգտագործելու եք հենց դպրոցում սերտած, ձեր ուսուցիչներից ստացած գիտելիքները։

Վստահ եմ, որ յուրաքանչյուրդ էլ ջանասիրությամբ, նպատակասլացությամբ հաջողելու եք կյանքում, լինելու եք հայրենիքի արժանի զավակները։

Ձեզ հաջողություն եմ մաղթում առաջիկա ավարտական և ընդունելության քննություններին։

Շնորհավորում եմ, սիրելի ուսուցիչներ, նաև ձեզ՝ հերթական խոստումնալից սերունդը կրթելու համար։ Մենք միասին հետևելու ենք ձեր սաների մեծ ձեռքբերումներին։

Սիրելի շրջանավարտներ, կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում եմ բազում հաջողություններ»։

Նմանատիպ նյութեր