211652_close_icon
views-count898 դիտում article-date 16:23 23-05-2024

Ավարայրը երբեք էլ բարոյական հաղթանակ չի եղել, բոլորին կսպասենք մայիսի 26-ի հանրահավաքին. Բագրատ Սրբազան

Շատ կարևոր օրակարգ է դրված սեղանին՝ հաշտության օրակարգը, թշնամության և ատելության վերացման օրակարգը:

Այս մասին այսօր հայրենադարձների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Այստեղ մենակ իշխանության աթոռից մարդու որդուն հեռացնելու հարցը չէ, ամբողջական ընկալումների փոփոխության հարց է դրված»,- նշեց Սրբազանը:

Ըստ նրա՝ բոլորի ջանքով ու այս օրակարգը պահելով պետք է հասնել հաղթանակի:

«Բոլորին կսպասենք մայիսի 26-ի հանրահավաքին Հանրապետության հրապարակում: Ամսի 26-ը, մայիսի 9-ը երբեք որևէ բանի ավարտ չէ, այլ միայն սկիզբն է: Մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտի օրն է ու հաղթանակի, այդ օրը բոլորիդ աչքերի լույսը կտեսնենք»,- շեշտեց նա:

Լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանն ընդգծեց, որ Ավարայրի հաղթանակը ռեալ հաղթանակ է, քանի որ 30 տարի հայ ժողովուրդը Ավարայրի խորհրդով, պայքարելով հասավ Նվարսակի պայմանագրի կնքմանը։

«Ավարայրը երբեք էլ բարոյական հաղթանակ չի եղել։ Դրանք կեղծ ասելիքներ են, որ մտցրել են մեր ժողովրդի կյանքի ու մտածողության մեջ»,- հայտնեց նա:

Նմանատիպ նյութեր