211652_close_icon

Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը

views-count1369 դիտում article-date 13:04 19-05-2024
Մոսկվայում մահացել է Հոնդուրասի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Ռամոն Էլվիր Սալգադոն, հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին։ Փոխանցում է News.am-ը։

Նշվում է, որ դիվանագետը մահացել է տանը՝ մայրաքաղաքի Զամոսկվորեչե թաղամասում։

Միջադեպի մասին տեղեկությունը հաստատել է Հոնդուրասի արտգործնախարար Էնրիկե Ռեյնան X-ի իր միկրոբլոգում։

«Նախագահ Սիոմարա Կաստրոյի կառավարության անունից մենք խորապես ցավում ենք Մոսկվայում մեր գործընկեր Խուան Ռամոն Էլվիրի՝ Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանի մահվան կապակցությամբ», - ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր