211652_close_icon

Փարամազյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

views-count3361 դիտում article-date 15:37 09-07-2021

Երեկվանից Ազգային անվտանգության ծառայություն բերման ենթարկված Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Միջնորդությունը կքննվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ 15։30-ին։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն էին իրականացնում Քաջարանի քաղաքապետի բնակարանում եւ ավտոմեքենայում, այնուհետեւ նա բերման էր ենթարկվել։ Նշենք, որ խուզարկություններ են իրականացվել նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որից հետո ձերբակալվել է մեկ անձ։

Նմանատիպ նյութեր