211652_close_icon
views-count943 դիտում article-date 22:50 17-05-2024

Սանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պшյթյnւն է տեղի ունեցել

Սանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Պետերբուրգի մի բնակիչ շրջանային իշխանություններին հայտնել է Բուդյոննիի անվան ռազմական կապի ակադեմիայի շրջանում տեղի ունեցած պայթյունի մասին»,-նշված է հաղորդագրության մեջ:
 
Նախնական տվյալներով՝ ռազմական ակադեմիայի նկուղում ուսումնական զինամթերք է պայթել։ Պաշտոնական տվյալներ դեռ չկան:
 
Հաղորդվում է, որ պայթյունից տուժել է առնվազն հինգ մարդ, երկուսի վիճակը ծանր է։
 
Ավելի ուշ Լենինգրադի ռազմական օկրուգից հայտնել են, որ ակադեմիայի տնտեսական տարածքում պայթյունի հետևանքով յոթ զինվորական է տուժել։

Նմանատիպ նյութեր