211652_close_icon

Այսօր է վճռվելու վաղը. քաղաքացիական հասարակությունը ձեր աչքի առաջ քանդվել է. Բագրատ Սրբազան

views-count844 դիտում article-date 15:25 17-05-2024
Եթե դու պատրաստ ես դիմագրավելու ամեն ինչ, կկարողանաս ոչ միայն հաղթահարելու մասին մտածել, այլ դրանք բոլորը ծառայեցնել քեզ, բոլոր իմաստներով դարձնել հնարավորություն քեզ համար:  Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, ԵՊՀ-ի բակում իր «Ինչպես չլինել չմարդ» թեմայով դասախոսության ժամանակ նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Այսօր է վճռվելու վաղը, և չհոգնեք, խնդրում եմ, ներգրավեք ավելի ակտիվությամբ: Առաջիկայում կհայտարարվի՝ ինչ ենք անելու, ինչպես ենք անելու, ինչ ճանապարհով ենք գնալու, յուրաքանչյուրն ինչ գործառույթ ունի անելու: Միասին, որպես ամբողջական բանակ, տոնելու ենք մեր հաղթանակը:

Անընդհատ մեզ ներարկում են, որ այս հասարակությունը անտարբեր է և դա որևէ գործողություն չանելու արդարացումն է: Դա թունավորում է մեզ: Սա ինքնարդարացում է, որ ասենք՝ ես ուզում էի, բայց էս ժողովուրդն այնքան անտարբեր է, որ անհնար է որևէ բան անել: Բայց դու դեռ քայլ էլ չես արել: Նաև մեզ ներարկել են անելանելիության, անզորության զգացում: Մենք չանտարբերների մասին պետք է մտածենք և շատանանք, շատանանք»,-ասաց նա:

Տավուշի թեմի առաջնորդի խոսքով, կրթությունն առաքինի մարդ կերտելու մասին է. «Ոչ թե պետք է քաղաքացիական հասարակություն ստեղծելու մասին մտածել, այլ՝ բարոյական հասարակության։ Քաղաքացիական հասարակությունը ձեր աչքի առաջ քանդվել է։ Պատրաստվեք, լավ պատրաստվեք ձեր հաղթանակին, որը կոչվում է՝ թող բարձրանա ճշմարտության կողմը»,- նշեց Սրբազանը։

Նա իր դասախոսությունն ավարտեց աղոթքով։

Նմանատիպ նյութեր