1186 դիտում
15:18 16-05-2024
Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն Լեո Նիկոլյանը․ Ֆրանսիայի դեսպանատուն
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից Tert.am-ին հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանում ապրիլի 22-ից հացադուլ իրականացնող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը հյուպատոսական պաշտպանության ենթակա չէ։
«Պարոն Լեո Նիկոլյանը հայտարարում է, որ իր մուտքը ՀՀ տարածք արգելվել է։ Վերջինս կալանավորված չէ և կարող է ազատ վերադառնալ Ֆրանսիա։ Հետևաբար, նա ենթակա չէ հյուպատոսական պաշտպանության, որը տրամադրվում է արտերկրում կալանավորված Ֆրանսիայի քաղաքացիներին: Երևանի օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն նա»,- փոխանցեցին դեսպանատնից։
Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Լեո Նիկոլյանը հայտնել էր, որ տեղեկություն ունի, որ Ֆրանսիայի դեսպանը արգելել է հյուպատոսին այցելել իրեն, ինչպես լրագրողն է նշում, աղմուկ չբարձրանալու նպատակով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելվել է, նա հացադուլ է սկսել հենց օդանավակայանում՝ պահանջելով իրեն հիմնավոր պատասխան ներկայացնել արգելքի հետ կապված։

Նմանատիպ նյութեր
1138 դիտում
17:39 14-05-2024
«Վիճակս գնալով վատանում է». Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 23 օր է՝ հացադուլի մեջ է
Այս բաժնից
991 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
631 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
928 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը