1141 դիտում
17:39 14-05-2024
«Վիճակս գնալով վատանում է». Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 23 օր է՝ հացադուլի մեջ է
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը, որի մուտքը Հայաստան արգելվել է, արդեն 23 օր է՝ հացադուլի մեջ է «Զվարթնոց» օդանավակայանում։
Նա news.am-ի հետ զրույցում պատմեց, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, քանի որ Հայաստան արգելելու հստակ հիմնավորում իրեն չի ներկայացվել։
Այս ամենին զուգահեռ Նիկոլյանն ունի առողջական լուրջ խնդիրներ.
«Վիճակս գնալով վատանում է։ Ես զարմանում եմ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի վրա։ Անահիտ Մանասյանը մինչեւ օրս չի այցելել ինձ։ Գուցե հայտարարություն անի, երբ մահանամ։ Որքան էլ հորդորեն՝ դադարեցնել, միեւնույն է՝ չեմ դադարեցնի, ավելի լավ է մեռնեմ պատուհանից Արարատը տեսնելով՝ քան հետ գնամ Ֆրանսիա։
Ես լրագրող եմ, ես գնացել եմ Ոսկեպար եւ մոտ մեկ ամիս ապրել եմ այնտեղ: Դա իրենց դուրը չի եկել: Մի քանի ռեպորտաժ եմ պատրաստել: Երեւի իրենց դուրը չի եկել, որ խոսել եմ Բագրատ Սրբազանի հետ, Մախսուդյանի հետ»։
Անդրադառնալով այս ընթացքում իր առողջական խնդիներին՝ Լեո Նիկոլյանն ասաց, որ մի քանի ժամը մեկ բժիշկներ ճնշումն են չափում. «Կա բժշկական ծառայություն։ Դեռ ճնշմանս կրիտիկական պահը չի հասել։ Հիմա շատ հոգնած ու թույլ եմ։ Մի պահ վիճակս կտրուկ վատացավ, կարծեցի, թե հիվանդանոց կտեղափոխեն, սակայն ինձ տեղափոխեցին մի մեծ մեքենայի մեջ, սրտիս զարկերը վերականգնեցին»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1132 դիտում
22:34 21-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց
1885 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1018 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ