211652_close_icon
views-count622 դիտում article-date 11:29 10-05-2024

Երեկվանից ՔՊ-ից արդեն որոշ կոնտակտներ եղել են՝ իրենց նախաձեռնությամբ. անուններ չեմ կարող ասել. Սուրեն Պետրոսյան

Դրանից ավելի պրոբլեմատիկ և վատ սադրանք պատկերացնել հնարավոր չէ, չի կարելի այդ ձևով վերաբերվել սեփական ժողովրդի հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնող խմբի անդամ  Սուրեն Պետրոսյան՝ անդրադառնալով «Կամազ»-ի հետ կապված միջադեպին։

Նա հայտարարեց, որ շարժման առաջնորդները բազմիցս ասել են, որ այս գործընթացն ամբողջությամբ հաշտության մասին է, և շարժման կողմից անգամ տեսականորեն հնարավոր չէ բռնություն։

«Սադրանքներով ոչ մի տեղ չենք հասնի, դրանցով ավելի ենք խորացնելու այս պառակտումը»,- ասաց Պետրոսյան։

Անդրադառնալով գործընթացին, որ ՔՊ-ականները նախորդ օրվանից տարածում են Նիկոլ Փաշինյանի լուսանկարը և մակագրում«Լեգիտիմ վարչապետ»՝ Պողոսյանն ասաց. «Ո՞րն է լեգիտիմ վարչապետը, երբ 140 հազար մարդ հրապարակում անվստահություն է հայտնում իրեն։ Դա իրենց լեգիտիմ վարչապե՞տն է։ Մի գործընթաց է սկսել, որտեղ իշխանությունն այլևս փորձում է ինքն իրեն խաբի»,-ասաց Սուրեն Պետրոյանը։

Նա նաև հայտնեց, որ երեկվանից արդեն «Քաղաքացիական պայմանագրից» որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ շարժման հետ արդեն եղել են։

Պետրոսյանը հավելեց, որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են եղել իրնեց հետ կոնտակտի դուրս եկածները։

Հիշեցնենք, որ ԵՊՀ-ում դասադուլ է, ուսանողները «Ուսանող ոտքի՛», «Ուսանող միացի՛ր», «Հայ, հայրենք, Հայաստան ու Աստված» կոչերով շրջում են ֆակուլտետներով և կոչ անում մյուսներին միանալ իրենց։

Նմանատիպ նյութեր