211652_close_icon

Այսօր անգամ Թուրքիան չի ուզում խոսել մեզ հետ. Ասում է՝ քո ռեգիոնալ լիդերը Ալիևն է, գնա իր հետ հարցերդ լուծիր. Զուրաբյան

views-count1174 դիտում article-date 13:04 09-05-2024
Այսօր անգամ Թուրքիան չի ուզում խոսել Հայաստանի հետ. Թուրքիան մեզ ասում է՝ քո ռեգիոնալ լիդերը Ալիեւն է, գնա իր հետ քո հարցերը լուծի: Այս մասին «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախգահ Լեւոն Զուրաբյանը:

«Դրա համար է Փաշինյանը հայտնվել այսպիսի խոցելի վիճակում: Հիմարագույն դիվանագիտության հետեւանքով, զոհաբերելով այսքան զինվորմ, եկել հասել ենք մի կոտրած տաշտակի առաջ, երբ ռազմական շանտաժով մեզնից պահանջում են զիջումներ: Ընդ որում, պարզ էլ չի, ու ինքն էլ չի ասում, որ այս զիջումներն անելու դեպքում մենք կունենանք խաղաղություն: Սա ի՞նչ քաղաքականություն է, ո՞ււր է այն տանում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր