211652_close_icon
views-count865 դիտում article-date 16:37 04-05-2024

Կարող է պարզվել, որ հայ ժողովրդի պատմությունը կայսերական պատմություն է․ Փաշինյան

Կարող է պարզվել, որ հայ ժողովրդի պատմությունը կայսերական պատմություն է: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը «Ժողովրդավարության դպրոցի»1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփման ժամանակ:

«Ասում ենք` պատմություն, պատմություն, մեր պատմություն, հայ ժողովրդի պատմություն, բայց այդպես էլ չենք արձանագրել ու հարաբերվել այդ փաստի հետ կամ առնվազն այս ասածը հարցական նշանով չենք դրել` իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է եղել ու դեռ շարունակում է դրված լինել մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար»,- ասել է նա։

Նա նշել է, որ եթե իրենք այս հարցերի հետևից գնան ու պատասխանը լինի` ոչ, այդպես չէ, դա էլ է շատ կարևոր արդյունք, որը կմեծացնի իրենց վստահությունը ու նույնքան արդյունք է, եթե իրենք գնան այդ հարցերի հետևից ու պատասխանը լինի` այո, դա այդպես է։

Նմանատիպ նյութեր