211652_close_icon

Թուրքիայի նախկին փոխնախագահը ամերիկացի կոնգրեսականների հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

views-count1183 դիտում article-date 14:39 04-05-2024
Թուրքիայի նախկին փոխնախագահ, խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ֆուաթ Օքթայը Վաշինգտոնում ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Օքթայը իր կարծիքն է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության վերաբերյալ եւ քննարկել հարաբերությունները տարածաշրջանում այնպիսի կարեւոր հարեւանի հետ, ինչպիսին Իրաքն է։

Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչը ներկայացրել է իր դիրքորոշումը Գազայի հատվածի իրավիճակի, Ուկրաինայի պատերազմի եւ այլ թեմաների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր