211652_close_icon
views-count658 դիտում article-date 18:50 03-05-2024

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկների հետ

Սյունիքի մարզ կատարած այցը ֆրանսիացի բժիշկներն ամփոփել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպումով:

Լիոնի «Croix-Rousse» հիվանդանոցի բժիշկները նախարարի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները, հակամանրէային կայունության նպատակով հսկողության ուժեղացման և վարակի կանխարգելման ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Անահիտ Ավանեսյանը խոսել է մարզերում առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ աշխատանքներից:
Կարևորելով միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման կարևորությունը` քննարկվել են տարբեր հարթակներում բուժաշխատողների համար դասընթացների կազմակերպման հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր