775 դիտում
16:52 30-04-2024
«Շողակաթ» հեռուստաընկերությում եկեղեցական, կղերական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
«Շողակաթ» հեռուստաընկերություն կա. դա ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա, ի՞նչ է եթեր տալիս։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին հարց ուղղեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ի պատասխան Տիգրան հակոբյանն ասաց. «Այն հանրային հեռարձակողի հեռուստածրագրերից մեկն է, ոչ լիցենզավորված։ Ժամանակին այն կոչվում էր հոգևոր մշակութային ալիք, և նոր օրենքը ուժի մեջ մտնելուց այդ ծրագիրը, ըստ օրենքի, պետք է հեռարձակի կրթամշակութային հաղորդումներ։ Այսինքն դա հոգևոր մշակութային չէ իր ժանրային ուղղվածությամբ»:
Նա նշեց, որ պաշտոնական նամակ են գրել Հանրային խորհրդի ղեկավարին. «Մենք խնդիր ունենք, որովհետև քանի որ այնտեղ չկա, թե ինչ է նշանակում կրթական-մշակութային, ինչ տոկոսներ պետք է լինի: Եվ կրթական բաղադրիչը, եւ մշակութային բաղադրիչը բավականին տեղ ունեն, բայց ամենամեծ բաղադրիչը եկեղեցական, կղերական բաղադրիչն է։
Մենք գտնում են, որ դա պետք է ինչ-որ ձեւով նվազեցվի և ավելի շատ լինեն այն հաղորդումները, որոնց համար «Շողակաթը» ֆինանսավորվում է պետության կողմից։ Դրանք կրթական, գիտական, մշակութային հաղորդումներն են։ Մենք էլ ենք գտնում, որ օրենքի հետ որոշակի անհամապատասխանություններ կան»,-ասաց ՀՌՀ նախագահը:
Անդրադառնալով այդ հեռուստաընկերության ֆինանսավորման, Տիգրան Հակոբյանն ասաց. «Ես ինչքան տեղեկացված եմ, պետությունից բացի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է ֆինանսավորում: Այնտեղ համաֆինանսավորում է և տարեկան բավականին մեծ գումար նաև Մայր Աթոռն է հատկացնում «Շողակաթի» գործունեության համար։ «Շողակաթը» նաեւ այլ շենքում է գտնվում, ինչ-որ չափով ինքնավարություն ունի հանրային հեռարձակողների շարքում»:

Նմանատիպ նյութեր
1508 դիտում
09:40 19-06-2014
Պարտադիր կուտակային բաղադրիչը տարածվում է պետական աշխատողների վրա. Հրապարակ
2465 դիտում
20:52 14-07-2016
Սոցփաթեթի հանգստի բաղադրիչը ընդգրկվելու է 2017թ. պետբյուջեի նախագծում
Այս բաժնից
661 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
643 դիտում
12:17 23-01-2025
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին