1060 դիտում
09:03 30-04-2024
Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը օրերս ընդդիմադիր դաշտի մի քանի ներկայացուցիչների, այդ թվում՝ պատգամավորների հետ տեղի ունեցած փակ հանդիպումներից մեկի ժամանակ նշել է, որ հայաստանյան իշխանություններին փոխանցել են իրենց լուրջ մտահոգությունները ՀՀ-ում քաղբանտարկյալների թեմայի վերաբերյալ։ Թերթին հայտնի է դարձել, որ ի մասնավորի առանձին շեշտվել է, թե առավել խնդրահարույց են տեսնում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին շուրջ 11 ամիս կալանքի տակ պահելու դրվագը։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, դեսպանի կողմից անձամբ Փաշինյանին ասվել է, որ առկա է խնդիր՝ հատկապես այն առումով, որ Աշոտյանի կալանքի փոփոխության հետ կապված ներկայացվել են մի շարք միջնորդություններ, որոնք ուղղակի անտեսվել են և հաշվի չեն առնվել (Աշոտյանի կալանքի փոփոխության վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել 30 ընդդիմադիր պատգամավոր)։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
4170 դիտում
12:47 07-06-2018
ԵԽԽՎ-ն Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող է նշանակելու
3032 դիտում
17:50 04-06-2016
Ժամանակին եվրոպացիները լոլիկն անավանել են «ոսկե խնձոր»
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»