«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով Նազարյանին։
«Ձեզ հաջողություն եմ մաղթում, պարոն Նազարյան»,- ասաց քաղաքապետը։
Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ նախկին տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել մարտի 29-ին։
Մանուկյանը «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն էր նշանակվել 2023 թվականի ապրիլին։ Մինչ այդ նա 2022 թվականի փետրվարի 21-ից զբաղեցնում էր «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի պաշտոնը։