2746 դիտում
18:12 21-06-2018
Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը
Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանը: «[url=https://armenpress.am/arm/news/938418.html]Արմենպրես[/url]»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Տնօրենի փոփոխությունը պետք է դիտարկել համակարգային բարեփոխումների շրջանակում: Այդպիսի փոփոխություններ շարունակվելու են նաև այլ բուժհաստատություններում: Փոփոխությունը կատարվել է օրենքի տառին համապատասխան կերպով»,-հիմնավորեցին նախարարությունից:
Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Արյունաբանական կենտրոնի աշխատակիցները հավաքվել և նոր տնօրեն են նշանակել արյունաբան Երվանդ Հակոբյանին: «Արմենպրես»-ն այս առթիվ զրուցեց նաև կենտրոնի փոխտնօրեն Նատա Մելքիկյանի հետ:
«Դա նշանակում չի եղել, այլ պարզապես քննարկում, ցանկություն՝ նշանակելու Երվանդ Հակոբյանին: Քննարկումը եղել է շատ փոքր շրջանակով, որը չի արտահայտել ողջ անձնակազմի տեսակետը: Անցկացվել է քվեարկություն, որը կարծում եմ՝ սխալ էր: Ես ասացի՝ եթե նույնիսկ քվեարկություն է լինում, ապա գոնե ողջ անձնակազմը պետք է քվեարկի: Դա օբյեկտիվ չի եղել»,-ասաց փոխտնօրենն ու հավելեց, որ նման քննարկումը եղել է նախքան նոր տնօրենի՝ Սամվել Դանիելյանի նշանակման մասին իմանալը:
Մելքիկյանը նշեց՝ Սամվել Դանիելյանի հետ ընդհանուր լեզու են գտել, և ամեն հարց լուծված է:
Նույն կենտրոնի աշխատակից, արյունաբան Անահիտ Զախարյանը նշեց՝ ինքը նախկինում երկար տարիներ աշխատել է Սամվել Դանիելյանի հետ, նրա նշանակվելուն դեմ կամ կողմ լինելու հիմքեր չունի: «Ինչու՞ պիտի դեմ լինեմ մի մարդու նշանակմանը, ում հետ կողք կողքի աշխատել եմ երկար տարիներ և շատ եմ հարգել նրան»,-եզրափակեց նա:
Քանի որ Սամվել Դանիելյանը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, հետևաբար առաջիկայում սահմանված կարգով կանցկացվի տնօրենի ընտրության մրցույթ: Ցանկացած նոր տնօրեն ընտրվում է մրցույթով՝ ՀՀ կառավարության սահմանած ընթացակարգով:
Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենն էր Սմբատ Դաղբաշյանը: Նա կենտրոնը ղեկավարում էր 2001 թվականից:
Նմանատիպ նյութեր
1264 դիտում
17:29 27-08-2014
Ալեքսանդր Բազարչյանը նշանակվել է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
2113 դիտում
11:59 21-08-2020
Ստեփան Մաչյանը նշանակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
892 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը