211652_close_icon
views-count889 դիտում article-date 23:33 28-04-2024

ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պատրաստվում է աշնանային համատեղ զորավարժություններին Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքներում, լրագրողներին հայտնել է կազմակերպության միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։

«ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի առաջնահերթ խնդիրներն են նաև համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների որակյալ նախապատրաստումն ու հաջող անցկացումը, ներառյալ համատեղ և հատուկ վարժանքները, որոնք նախատեսված են այս տարվա աշնանը Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում»,- ասել է քաղաքական դաշինքի ռազմական ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր