211652_close_icon
views-count1505 դիտում article-date 16:00 04-04-2022

Կայացել է Կիոկուշին կարատեի Գրան Պրի 2022 առաջնությունը

Ապրիլի 2-ին կայացել է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի կազմակերպած «Գրան Պրի 2022» բաց առաջնությունը, որին Հայաստանի և ևս 5 երկրի ներկայացուցիչ է մասնակցել՝ ընդհանուր առմամբ 250 մարզիկ: Առաջնությանը, բացի Հայաստանից, մասնակցել են նաև Լատիվայի, Լիտվայի, Իսրայելի, Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի ներկայացուցիչները:

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի խոսքով, մարզիկները ջանք ու եռանդ չեն խնայել մրցագորգի վրա իրենց լավագույնս դրսևորելու համար, ինչի արդյունքում մենամարտերը մեկը մյուսից թեժ ու դիտարժան են ստացվել։

Նշենք՝ առաջնության չեմպիոններին պարգևատրել է միջազգային ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 7-րդ դան Շիհան Դևիդ Փիքթալը։ Նա դեռևս Հայաստանում է, անցկացնում է սեմինար-պարապմունքներ ֆեդերացիայի մարզիկների և մարզիչների համար, ինչպես նաև վերապատրաստման սեմինար-պարապմունքներ մարզչական կազմի համար։

Առաջնության հանդիսավոր բացման արարողության ժամանակ էլ Դևիդ Փիքթալը ֆեդերացիայի 2 մարզիկի և 4 մարզչի հանձնել է իրենց սև գոտիները`

1. Գրիգորյան Արմեն-սև գոտի 4-րդ դան
2. Կիրակոսյան Վարդան- սև գոտի 4-րդ դան
3. Մարտիրոսյան Վիրաբ-սև գոտի 4-րդ դան
4. Սարգսյան Հովհաննես-սև գոտի 3-րդ դան
5.Կիրակոսյան Սարգիս-սև գոտի 1-ին դան
6. Առաքելյան Եգոր-սև գոտի 1-ին դան

Նմանատիպ նյութեր