Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Հայաստանի Գրան Պրի 2019» մեծ միջազգային մրցաշար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 22-ին, Երևանում Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ, անցկացրեց մեծ միջազգային մրցաշար՝ «Հայաստանի Գրան Պրի 2019», որին մասնակցեցին տարբեր պետությունների մարզիկներ:
Այս առաջնությունն անցկացնելու գաղափարն առաջացավ անցած տարի՝ այս ժամանակահատվածում, Երևանում Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի անցկացրած Եվրոպայի առաջնությունից հետո, որին մասնակցեցին 27 պետությունների մարզիկներ:
Տեսնելով ֆեդերացիայի բարձր մակարդակով անցկացրած մրցաշարը և հայ մարզիկների ֆիզիկական և տեխնիկական բարձր որակները՝ շատ պետությունների պատվիրակություններ ցանկություն հայտնեցին՝ Երևանում նորից մասնակցելու նմանատիպ միջոցառման:
Ինչպես ֆեդերացիայի գործունեության 14 տարիների ընթացքում անցկացրած բոլոր միջոցառումները, այս առաջնությունը ևս անցավ շատ բարձր մակարդակով: Նշենք, որ առաջնությանը մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի մարզիկներ:
Վաղը ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը, փոխնախագահներ Վարդան Կիրակոսյանն ու Վիրաբ Մարտիրոսյանը և մարզիչ Սերգեյ Մանուկյանը մեկնլու են Հոլանդիա՝ ապրիլի 24-30-ը մասնակցելու միջազգային ուսումնամարզական հավաքին:
[b]
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիա [/b]