211652_close_icon
views-count487 դիտում article-date 15:49 21-04-2024

Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել

News.am-ի փոխանցմամբ՝ Պակիստանի իշխանությունները կիրակի օրը հայտնել են, որ անհայտ զինված անձինք Պակիստանի արևմուտքում սպանել են երկու մաքսավորի, իսկ մի քանի օր առաջ այդ տարածքում սպանվել է ևս հինգ մաքսավոր, հաղորդում է AP-ն:

Նշվում է, որ ոչ մի խմբավորում չի ստանձնել երկու հարձակումների պատասխանատվությունը, որոնք, ոստիկանության վկայությամբ, հետաքննվում են:

Հարձակումների թվի աճը մեծացրել է լարվածությունը Պակիստանի և Աֆղանստանում իշխող թալիբների միջև:

Պակիստանը, հայտարարելով, որ գրոհայիններն օգտագործում են Աֆղանստանի տարածքը հարձակումներ իրականացնելու համար, կոչ է արել թալիբներին միջոցներ ձեռնարկել և անցյալ ամիս ավիահարված է հասցրել Աֆղանստանի տարածքի վրա:

«Թալիբան» շարժումն իր հերթին հերքում է, որ թույլ է տվել Աֆղանստանի տարածքն օգտագործել ռազմական նպատակներով և հայտարարում է, որ Պակիստանի անվտանգության մտահոգությունները Իսլամաբադի ներքին խնդիրն են:

Նմանատիպ նյութեր