211652_close_icon
views-count988 դիտում article-date 15:10 11-02-2014

Պակիստանում ԱՄՆ֊ի գլխավոր հյուպատոսության աշխատակից է սպանվել

Պակիստանի Փեշավար քաղաքում սպանվել է ԱՄՆ֊ի գլխավոր հյուպատոսության աշխատակից Ֆայսալ Սաիդը։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։ Ըստ ոստիկանության տվյալների, նա սպանվել է տան մոտակայքում։ Երկու ան հայտ անձինք կրակ են արձակել նրա ուղղությամբ, ապա փախել դեպքի վայրից։ ԱՄՆ֊ի իշխանությունները դատապարտել են այդ դաժան սպանությունը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ֊ի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը։ Դեռևս ոչ մի խմբավորում միջադեպի կապակցությամբ պատասխանատվություն չի ստանձնել։

Նմանատիպ նյութեր