211652_close_icon
views-count571 դիտում article-date 20:41 18-04-2024

Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ

Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով, ՌԻԱ Նովոստի-ին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով իտալական Կապրի կղզում G7-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում։ Փոխանցում է Tert.am-ը։

«Ուկրաինան մարդկանց և միջոցների կարիք ունի: ՆԱՏՕ-ի դաշնակիցները կարող են տրամադրել միջոցները՝ տրամադրելով ավելի շատ աջակցություն, քան այժմ անում են, ինչպես մենք այսօր քննարկում ենք:

Ինչ վերաբերում է մարդկանց, ապա Ուկրաինան պետք է ինքն իրեն տրամադրի»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր