211652_close_icon
views-count511 դիտում article-date 19:53 18-04-2024

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Թոքաթ նահանգում։ Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Աղետի էպիկենտրոնը գտնվել է մոտ 110 հազար բնակչություն ունեցող Թուրխալ քաղաքից 35 կմ հարավ։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Նմանատիպ նյութեր