211652_close_icon
views-count532 դիտում article-date 10:07 14-04-2024

Իսրայելը բացել է օդային տարածքը

Իսրայելի իշխանությունները բացել են երկրի օդային տարածքը, որը փակվել էր Իրանի կողմից հարձակման սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի օդանավակայանների վարչությունը։

«Անվտանգության ծառայությունների ցուցումների համաձայն՝ առավոտյան ժամը 07:30-ի դրությամբ Իսրայելի Պետության օդային տարածքը բաց է եղել, Բեն Գուրիոն օդանավակայանը վերսկսել է աշխատանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում նշել են, որ Բեն Գուրիոն օդանավակայանի չվացուցակը փոփոխությունների է ենթարկվելու։ Ուղևորներին խնդրում են ստուգել ավիաընկերությունների և օդանավակայանների կայքերը թռիչքների մասին վերջին տեղեկատվության համար:

Նմանատիպ նյութեր