Հույները կրակ են բացել իրենց օդային տարածքը հատած թուրքական ռազմական ուղղաթիռի ուղղությամբ
Նախօրեին միջադեպ է տեղի ունեցել թուրք-հունական օդային տարածքում։ Ինչպես հայտնել է TurkCNN հեռուստաալիքը՝ հղում անելով հունական լրատվամիջոցներին, երեկոյան հունական կողմը կրակ է բացել Թուրքիայի ռազմաօդային ուժրին պատկանող ուղղաթիռի ուղղությամբ։
Ըստ տեղեկությունների՝ թուրքական ուղղաթիռը թռիչք է իրականացրել Ռո կղզու վրայով՝ հատելով Հունաստանի օդային տարածքը։
Առայժմ պաշտոնական մեկնաբանություններ կատարվածի վերաբերյալ չեն հնչեցրել ոչ Հունաստանի, ոչ էլ Թուրքիայի ռազմական գերատեսչությունները։