211652_close_icon
views-count1024 դիտում article-date 12:38 12-04-2024

Դատարանը Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչեց

Դատարանը հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչեց։ Դատավոր Սուսաննա Գզոգյանը հրապարակեց վերդիկտը․ «Դատարանը որոշեց՝ Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչել 329 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ կետով և խափանման միջթոցը թողնել անփոփոխ»։

Մեղադրանքի կողմը նշեց, որ մեղմացնող հանգամանք է Նարեկ Մալյանի խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը, նա դատավածություն չունի, ծանրացնող հանգամանքներ առկա չեն։ Մեղադրանքի կողմը, հաշվի առնելով քրեական գործում առկա Նարեկ Մալյանի անձը բնութագրող հանգամանքները, միջնորդեց, որ Նարեկ Մալյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվի ազատազրկում 3 տարի 3 ամիս ժամկետով։

Դատարանը վճիռը կհրապարակի 13։00-ին։

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը կալանավորվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածով։

Հոդվածը սահմանում է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը»:

Սահմանված պատիժը՝ 1-4 տարի։

Մեղադրանքի փաստական հիմքը սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում ինքնաբուխ հավաքի ժամանակ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերն է։ Ոստիկանությունում Մալյանը գրավոր հայտարարել է. «Ինչ արել եմ, լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու»։

Նարեկ Մալյանն իր կալանավորումը համարում է քաղաքական հետապնդում։

Նմանատիպ նյութեր