211652_close_icon
views-count48015 դիտում article-date 13:18 12-11-2023

«Ադամանդե» հետապնդում՝ Կոտայքի մարզում. Նոր Հաճնի քաղաքապետի տղան չկարողացավ ՊԾ Կոտայքի գումարտակի հրամանատարի հետապնդումից խույս տալ. նա կարողացավ փախչել միչև «Շանգրի-Լա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈԻԹ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Kia մակնիշի 68 UU 586 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզից ընթանում է դեպի Երևան, և վարորդը ավտոմեքենան վարելու իրավունք չունի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Շանգրի-Լա» խաղատան հարևանությամբ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը ծառայողական ավտոմեքենայով նկատում է Kia-ն և ձայնային ազդանշանով հրահանգում է, որպեսզի վարորդը կանգնի, սակայն վարորդը չի ենթարկում կանգառ հրահանգին, դիմում է փախուստի, բայց ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներին հաջողվում է բռնել նրան, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Տեղում պարզվում է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, վարորդը Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 18-ամյա Նարեկ Մաթևոսյանն է, որը վարորդական իրավունքի վկայական չունի, հետևաբար նա չպետք է ավտոմեքենա վարեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ն. Մաթևոսյանը Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի տղան է: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր