Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը հերթական մեդալն է նվաճել
Խորվաթիայում շարունակվող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը Հայաստանի համար հերթական մեդալն է ապահովել։
Սաֆարյանը քառորդ եզրափակչում 5-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել IBA-ի դրոշի ներքո հանդես եկող Դանիլ Կակարոուի նկատմամբ, դուրս եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ։
Ավելի վաղ հայ բռնցքամարտիկներից բրոնզե մեդալ են ապահովել նաև Դավիթ Սիմոնյանը (91 կգ), Միսակ Տեպանյամը (+91 կգ) և Լուսիա Ավետիսյանը (54 կգ)։