211652_close_icon
views-count736 դիտում article-date 22:02 09-04-2024

Իսրայելը պատրաստվում է Ռաֆահ մտնել

Իսրայելական տանկերը պարեկություն են անում Գազայի հատվածի հարավում՝ սպասելով Ռաֆահ քաղաք մտնելու հրամանին։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ [Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված] «Համաս»-ի բրիգադները ոչնչացվելու են, այդ թվում՝ Ռաֆահում, չնայած միջազգային հանրությունը ճնշում է գործադրում Իսրայելի վրա կրակը դադարեցնելու և Ռաֆահ մտնելու մտադրությունից հրաժարվելու համար։ Գազայի հատվածի հյուսիսային շրջաններից մոտավորապես մեկ միլիոն պաղեստինցիներ են այդտեղ ապաստանել։

Նմանատիպ նյութեր