211652_close_icon
views-count424 դիտում article-date 15:52 08-04-2024

Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում սպանվել է 33,207 պաղեստինցի

Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում սպանվել է 33,207 պաղեստինցի: The Guardian-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը:

Գերատեսչության հաղորդմամբ՝ վիրավոր պաղեստինցիների թիվը հասել է 75,933-ի:

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին, այն բանից հետո, երբ արմատական ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները Գազայից անսպասելի հարձակում են կատարել հրեական խաղաղ բնակավայրերի վրա: Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ պետք է ոչնչացնի ՀԱՄԱՍ-ը և ռազմական գործողություն է սկսել Գազայում:

Նմանատիպ նյութեր