211652_close_icon
views-count49421 դիտում article-date 15:06 08-04-2024

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. խոշոր հրդեհ է բռնկվել է Կապան քաղաքը սնուցող էլեկտրաենթակայանում (110 կվտ․). կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում էլեկտրաենթակայան է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի և Կապանի  հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:  

 Տեղում Դ․ Հովհաննիսյանի հանձնարարականով՝ լրացուցիչ ևս 1 մարտական հաշվարկ է ժամանել դեպքի վայր:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կապան քաղաքը սնուցող էլեկտրաենթակայանում (110 կվտ․):

Պարեկները սահմանազատել են տարածքը: Այս պահին հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պազվում է:

Հրդեհի մասին տեղեկանալով՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով՝ ժամանել են մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները:

Տեղում աշխատում են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Սյունիքի ներկայացուցիչները:  

Ֆոտոլրագրող հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից:

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են 4 մարտական հաշվարկ։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր