24384 դիտում
15:10 31-07-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. «Մեր երկիր» ռեստորանի հարևանությամբ գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնաշեն բնակավայրի «Մեր երկիր» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանլ են Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդանուշ Միրզախանյանն ու Սեդրակ Մելիքյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15592 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35846 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց