211652_close_icon

Չինաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

views-count1180 դիտում article-date 16:32 07-04-2024
Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի Կուչա կոմսությունից 58 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 102 հազար մարդ։

Աղբյուրը եղել է  24 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Նմանատիպ նյութեր