211652_close_icon
views-count805 դիտում article-date 14:56 07-04-2024

Պուտինը Մատվիենկոյին հերոսի կոչում է շնորհել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյին Աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին։ Փոխանցում է Tert.am-ը։

Համաձայն հրամանագրի՝ կոչումը շնորհվել է պետությանն ու ժողովրդին հատուկ աշխատանքային ծառայությունների համար, գրում է ՏԱՍՍ-ը։

Մատվիենկոն ծնվել է 1949 թվականի ապրիլի 7-ին։ 1972 թվականից Լենինգրադում զբաղվել է կոմսոմոլով և կուսակցական աշխատանքով, 1989-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, ղեկավարել է Գերագույն խորհրդի կանանց, ընտանիքի պաշտպանության, մայրության և երեխաների հարցերի հանձնաժողովը։

1991-1998 թվականներին եղել է դիվանագիտական ծառայության մեջ, այդ թվում՝ որպես դեսպան Մալթայում, այնուհետև Հունաստանում։

1998 թվականի սեպտեմբերից մինչև 2003 թվականի մարտը՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետն է եղել։ 2003-2011 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետը, որից հետո դարձել է Դաշնության խորհրդի անդամ և ընտրվել ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախագահ։ Մատվիենկոն դարձել է երկրի պատմության մեջ առաջին կինը, որը զբաղեցրել է այս պաշտոնը։

Նմանատիպ նյութեր