Սիրիայում, Իրաքում եւ Հորդանանում ԱՄՆ մերձավորարեւելյան ռազմական խմբավորումը վերջին ժամանակներս ենթարկվում է տարբեր կազմավորումների տասնյակ անօդաչուների գրոհների, գրել է «Տեխկուլտը»։ Սկսած հոտեմբերից՝ միայն իրանամետ կազմավորումները գրոհել են ամերիկյան բազաներն ավելի քան 150 անգամ։
Ի պատասխան՝ ԱՄՆ բանակը Իրաքում տեղակայել է ՀՕՊ լազերային համակարգ 50 կՎտ հզորությամբ՝ DE M-SHORADS Stryker հետեւակի զրահամեքենայի բազայի վրա։ Համակարգն ստեղծել է RTX ընկերությունը (նախկին Raytheon) եւ նախատեսված է անօդաչուներ, հրթիռներ եւ հրետանային համակարգեր խոցելու համար։
DE M-SHORADS կազմի մեջ մտնում են ուղղորդման բազմասպեկտրալ համակարգը, գնդաձեւ սենսորային աշտարակը ինֆրակարմիր խցիկով, լազերային նշանառուն եւ լազերային լուսարձակիչը։ Կառավարման վահանակի ֆունկցիան կատարում է ուժեղացված նոութբուքը։ Զենքի անմիջական կառավարումն իրականացնում է օպերատորը ХВох-ով։
Հակադրոնային լազերային համակարգերն ունեն մի շարք առավելություններ։ Մասնավորապես, դրանք ունեն տեսականորեն անսահմանափակ «զինապաշար» եւ կարող են կատարել անվերջ թվով կրակոցներ, որոնք կախված են միայն սնուցման աղբյուրի առկայությունից։