Դեսպան Սմբատյանը Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ՀՀ-Վրաստան ռազմավարական գործընկերության հարցեր է քննարկել
Ապրիլի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության և երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության և երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։