Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան. նախատեսված է առանձնազրույց Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն:
Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը:
Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: