211652_close_icon

Իմ մականունը Ջո Բայդենոպուլիս է. Բայդենը՝ հունական համայնքին

views-count853 դիտում article-date 13:57 05-04-2024
Սպիտակ տանը Հունաստանի Անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ իրեն տվել են «Ջո Բայդենոպուլոս» մականունը՝ հույն համայնքի կողմից ստացած զգալի աջակցության պատճառով: Այս մասին գրում է Greek City Times-ը:

«Ես պետք է սկսեմ նրանից, որ միակ պատճառը, որ ես կարող եմ այստեղ կանգնել, հունական համայնքն է: Ես մոռանում եմ ձայների ճշգրիտ թիվը, բայց կարծում եմ, որ Դելավերի յուրաքանչյուր հույն ամերիկացի քվեարկել է իմ օգտին: Այդ իսկ պատճառով ես ձեռք բերեցի այն մականունը, որով ես շատ հպարտ եմ՝ Ջո Բայդենոպուլիս», - ասել է ԱՄՆ նախագահը։
 

Նմանատիպ նյութեր