211652_close_icon
views-count571 դիտում article-date 23:08 04-04-2024

Ստոլտենբերգը կրկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ռուս-ուկրաինական հակամարտության մասնակից չէ

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ևս մեկ անգամ հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության մասնակից չէ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Ստոլտենբերգի խոսքերը։

«ՆԱՏՕ-ն այս հակամարտության մասնակից չէ և չի լինի։ ՆԱՏՕ-ն միայն օգնում է Ուկրաինային իրականացնել ինքնապաշտպանության իր իրավունքը․․․ Մենք մարտական ստորաբաժանումներ Ուկրաինա ուղարկելու պլաններ չունենք, նման հարցումներ չեն եղել։ Ուկրաինացիները զենք, զինամթերք են խնդրում, մենք դա մատակարարում ենք, բայց դա ՆԱՏՕ-ին հակամարտության մասնակից չի դարձնում», - հայտարարել Է գլխավոր քարտուղարը։

Բացի այս, նա նաև նշել է, որ դաշինքի անդամ երկրները գիտակցում են Ուկրաինային մեծ քանակության զինամթերքի և հակաօդային պաշտպանության համակարգերի շուտափույթ տրամադրման կարևորությունը։

«Նրանք (խմբ․ ՆԱՏՕ-ի անդամները) կգնահատեն իրենց հնարավորությունները և կմտածեն, թե արդյոք կարող են ավելի շատ համակարգեր մատակարարել»,- հավելել է Ստոլտենբերգը։

Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, չորեքշաբթի և հինգշաբթի տեղի են ունեցել դաշինքի երկրների ԱԳՆ ղեկավարների, ինչպես նաեւ ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերը, որոնց մասնակցել է նաև Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:

Նմանատիպ նյութեր