211652_close_icon
views-count673 դիտում article-date 22:28 04-04-2024

Եվրահանձնաժողովի նախագահը զանգահարել է Ալիևին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Փոխանցում է  News.am-ը։

Ըստ  ադրբեջանական լրատվամիջոցների՝  հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև տեղի ունենալիք եռակողմ հանդիպման հարցը:

Իլհամ Ալիևը, ինչպես և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ զրույցում, արտահայտել է հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի դիրքորոշումը և նշել տարածաշրջանային ներառականության կարևորությունը։

Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման հեռանկարները։

Նմանատիպ նյութեր