211652_close_icon
views-count625 դիտում article-date 22:15 04-04-2024

Վաղը տեղի կունենա ինձ ամեն գնով բանտում պահելու մասին «դատավարության» վերջին արարը․ Նարեկ Մալյան

Քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի գրառումը՝ ՔԿՀ-ից․
 
«Վաղը՝ ժամը 14:30-ին տեղի կունենա ինձ ամեն գնով բանտում պահելու մասին, այսպես կոչված, դատավարության վերջին արարը, որտեղ հանդես կգամ վերջին խոսքով:

Ինձ մեղադրանք է առաջադրված ֆեյսբուքյան լայվով իշխանության նկատմամբ ատելություն քարոզելու հանցակազմով: Գործի քննության ամբողջ ընթացքն իրականացվել է խայտառակ ապօրինություններով: Վաղը հանրությունը կիմանա՝ արդյո՞ք դատավորը կվավերացնի դատախազության փնթի, ոչ կոմպետենտ կարած գործը, թե՞ կխուսափի ակնհայտ ապօրինություններն իր կնիքով վավերացնելուց:

Շուրջ 7 ամիս բանտարկության ընթացքում ամբողջությամբ անջատել եմ իմ ինքնապահպանման բնազդը և թքած ունեմ քաղաքական ռեպրեսիաների պատվիրատուի և դրանք իրականացնող գործիքների վրա:

Կհանդիպենք վաղը. միշտ ձեր՝ Մալյան»։ 

Նմանատիպ նյութեր