211652_close_icon
views-count922 դիտում article-date 19:30 04-04-2024

ԵՊՀ-ում հանդիսավոր կերպով նշվել է Երկրաբանի օրը

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել են երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Նիստին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, ոլորտը ներկայացնող գերատեսչությունների և գիտական կենտրոնների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

2004 թվականից ապրիլ ամսվա առաջին կիրակին ընդունված է նշել որպես երկրաբանի մասնագիտական տոն՝ Երկրաբանի օր , ինչը խորհրդանշում է երկրաբանական արշավների և դաշտային աշխատանքների սկիզբը (3 հունիսի 2004 թվականի N 936-Ն ՀՀ կառավարության որոշում):

Նախարար Հակոբ Սիմիդյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։

Շնորհավորելով երկրաբաններին և երկրաբանության ոլորտի ներկայացուցիչներին՝ ՇՄ նախարարն անդրադարձել է ոլորտի կարևորությանը և շնորհակալություն հայտնել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանին, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ներկայացուցիչներին՝ ոլորտի համար գիտական հենքի ապահովման գործում ավանդի և որակյալ մասնագիտական կադրերի պատրաստման համար։

Հակոբ Սիմիդյանն իր խոսքում անդրադարձել է կլիմայական մարտահրավերներին և այդ համատեքստում խոսել երկրաբանի մասնագիտության դերի ու նշանակության մասին․

«Երկրաբանությունը ոչ միայն գիտություն է, այլ նաև շրջակա միջավայրի ուսումնասիրության և զարգացման գլխավոր ու առանցքային գործիք, ուստի մեր ոլորտը մշտապես ունի թարմ և նորարար գիտելիքի ու գաղափարների կարիք, ոլորտի կառավարմամբ զբաղվող պետական գերատեսչությունները բաց և պատրաստակամ են նոր կադրերի ներգրավման և համագործակցության համար»,-նշել է նախարարը և ներկայացրել վերջին չորս տարիներին նախարարություն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված և փորձաքաննական եզրակացություներ ստացած հանքավայրերի արդյունահանման և ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն, դրանով իսկ ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ ոլորտը զարգացումէ ապրում և առկա է մասնագետների ու գիտելիքի կարիք։

Նմանատիպ նյութեր