847 դիտում
15:27 03-04-2024
ԱՄՆ-ն մարտի 6-ին Մոսկվային նախազգուշացրել էր, որ Crocus City Hall-ում կարող է ահաբեկչություն լինել. The Washington Post
ԱՄՆ-ն Ռուսաստանին տեղեկատվություն է փոխանցել նրա վերաբերյալ, որ Crocus City Hall համալիրը կարող է դառնալ ահաբեկիչների պոտենցիալ թիրախ. նախազգուշացումն արվել է մարտի 22-ի հարձակումից ավելի քան երկու շաբաթ առաջ, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների շրջաններում աղբյուրների։
Ըստ թերթի զրուցակիցների՝ Վաշինգտոնը տվյալները փոխանցել է Մոսկվային Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան հրապարակային հաղորդագրությանը հրապարակելուց մեկ օր առաջ՝ մարտի վեցին: Իսկ հաջորդ օրը դեսպանատունը հաղորդագրություն է հրապարակել այն մասին, որ Մոսկվայում (այդ թվում՝ համերգների անցկացման վայրերում) հնարավոր ահաբեկչության սպառնալիք կա:
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվել է 144 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։ Ուկրաինական հետախուզությունը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածած վարկածը, թե Մոսկվայի մարզում ահաբեկչության հեղինակները փախուստի էին դիմում Ուկրաինա, իրականությանը չի համապատասխանում:

Նմանատիպ նյութեր
1711 դիտում
22:52 22-03-2024
Առնվազն 5 զինված մարդ ահաբեկչություն է իրականացրել Crocus City Hall-ում
1057 դիտում
10:50 28-03-2024
Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով
1213 դիտում
15:43 28-03-2024
Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ
Այս բաժնից
1288 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1051 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1036 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները