ՀՀ-ում ԵՄ դիտորդների պարեկությունը նպաստում է հանրությանը հավաստի տեղեկատվություն փոխանցելուն
Ինչպես տարվա ամեն օր, այսօր՝ Զատիկին կիրակի ևս ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին։
«Պարեկությունը նպաստում է կայունությանը և միջազգային հանրությանը հավաստի տեղեկատվություն տրամադրելուն»,- նշել է դեսպանը:
Նշենք՝ Հայաստանում ԵՄ դիտորդները հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ՀՀ-Ադրբեջան սահմանը խաղաղ է, ոչ մի արտառոց տեղաշարժ չկա, իսկ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի այն ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը սահմանի տարբեր ուղղություններով իրականացնում են անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանու և այլ կրակային զինատեսակների կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր։