211652_close_icon
views-count4207 դիտում article-date 20:43 30-03-2024

Լեւոն Սարգսյանի ամուսնության առաջարկը սիրելիին

«Բոլոլա 2» հումորային սիթքոմի դերասան Լեւոն Սարգսյանը ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին՝ Ալիս Ծառուկյանին։

Դերասանն անակնկալը կազմակերպել էր «Բոլոլա» սիթքոմի տաղավարում, որտեղ դերասանական կազմը նկարահանվում էր երկրորդ եթերաշրջանի վերջին սերիայում։

Հոլովակում սիթքոմի տեսարանի նկարահանման ժամանակ Լեւոնը հանկարծակի պտտվում է իր ընկերուհու կողմը եւ ասում․ «Կամուսնանա՞ս ինձ հետ», իսկ Ալիսը միանգամից պատասխանում է՝ «Այո»։

Նկարահանող անձնակազմն ու դերասանական կազմը շնորհավորել են զույգին՝ հղելով բարեմաղթանքներ։

Նմանատիպ նյութեր